«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկել կոչ-առաջարկով, որում մասնավորապես ասվում է․

Արտակ Ավետիսյան, «Ռեֆորմիստների» կուսակցություն

Մանուել Գասպարյան, «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն

Անահիտ Թարխանյան, «Երևանի հանրություն» դաշինք

Արտակ Զեյնալյան, «Լույս» դաշինք

Նաիրա Զոհրաբյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Արարատ Զուրաբյան, «Երևանցիներ» դաշինք

Գևորգ Հովսեփյան, «Հայք» (Հայկազուններ) կուսակցություն

Միքայել Մանուկյան, «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցություն

Հայկ Մարության, «Իմ քայլը» դաշինք

Մհեր Շահգելդյան, «Օրինաց Երկիր» կուսակցություն

Գևորգ Սանդալյան, «Հայաստանի Ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն

Զարուհի Փոստանջյան, «Երկիր Ծիրանի» կուսակցություն

Հարգելի բարեկամներ,

Բոլորս լիահույս ենք, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները պետք է դառնան ամենաազատը, ամենաարդարն ու ամենաթափանցիկը Հայաստանի Հանրապետության վերջին գրեթե քառորդդարյա պատմության մեջ: Դրան զուգահեռ շատ կարևոր է, որպեսզի ընտրություններն անցնեն դրական միջավայրում՝ սիրո և համերաշխության հեղափոխության ոգուն ու Նոր Հայաստանի մասին ՀՀ քաղաքացիների՝ հատկապես երևանցիների պատկերացումներին հարիր:

Կոչ եմ անում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի ցուցակները գլխավորող անձանց՝ այս չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 5-ին, հանդիպել Ռազմավարական և ազգային հետազոտական կենտրոնի նիստերի դահլիճում (հասցե՝ Երզնկյան 75, Երևան) և հրապարակավ՝ մամուլի ներկայությամբ, քննարկել ու ընհանուր հայտարարի գալ առաջիկա ընտրությունները հավասարության, քաղաքավարության և փոխադարձ հարգանքի արժանապատիվ մթնոլորտում անցկացնելու սկզբունքների շուրջ: Համաձայնության դեպքում՝ խնդրում եմ արձագանքել հեռախոսով՝ (010-27-16-00) կամ (093)-66-80-30, կամ էլ. փոստով՝ office@heritage.am :

Ժպտա՛նք մեր համաքաղաքացիների հետ միասին: