Արցախի Հանրապետության օրվան եւ անկախության հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 2-ի առավոտյան Արցախի նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Նախագահները կարեւորել են երկկողմ կապերի շարունակական ընդլայնումն ու խորացումը: