Արամ Աբրահամյանը գրել է. «Որքան ես շփվում եմ հասարակ մարդկանց հետ, երկրորդ նախագահի հասցեին, բացի հայհոյանքներից եւ անեծքներից, ուրիշ գնահատականներ չեմ լսում: Ի տարբերություն շարքային քաղաքացիների, պաշտոնյաների եւ գործարարների մի մասը դրական վերաբերմունք ունի Քոչարյանի հանդեպ: Որքան հասկանում եմ, նրա իշխանության օրոք գոյություն ուներ հստակ կոռուպցիոն մեխանիզմ՝ ով, ում, երբ եւ ինչքան պետք է «մուծվի», որը ձեռնտու էր այդ խավին: Մինչեւ վերջին ժամանակներս ես վստահաբար կկանխատեսեի, որ Քոչարյանի ղեկավարած կուսակցությունը կամ շարժումը չի կարողանա հաղթահարել ընտրողների ձայների 4-6 տոկոսանոց շեմը: Այս պահին ես նույն վստահությունը չունեմ: Նախ՝ երկրորդ նախագահի քաղաքականություն վերադառնալու խթան դարձավ նրա դեմ հարուցված գործը, որը բարոյական եւ քաղաքական առումով միանգամայն արդարացված է, բայց իրավական տեսակետից, իմ կարծիքով, խոցելի է: Հատկապես Քոչարյանին «բռնել-բաց թողնելն» է նրա՝ քաղաքականություն վերադառնալու համար հող նախապատրաստել: Իսկ երկրորդ նախագահի հետագա «առաջխաղացումն» ամբողջությամբ կախված է ներկա կառավարության աշխատանքի արդյունքներից՝ նախեւառաջ տնտեսական ոլորտում եւ Արցախի հարցում: Որքան շատ ժամանակ անցնի, այնքան այս երկու բնագավառներում առաջընթացի բացակայությունը դժվար կլինի բացատրել նախկինից մնացած «ծանր ժառանգությամբ»