Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Օբրադորը մտադիր է ամբողջությամբ ազգայնացնել երկրի նավթարդյունահանող ոլորտը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Ներկա դրությամբ Մեքսիկան արտասահմանյան և մասնավոր ընկերությունների հետ նավթագազային աղբյուրների ուսումնասիրության և արդյունահանման ավելի քան հարյուր պայմանագիր է ստորագրել։ Իսկ այժմ, երբ իշխանության են եկել սոցիալիստները՝ Օբրադորի գլխավորությամբ, նավթի արդյունահանման փաստաթղթերը կվերանայվեն։ Նախագահի կարծիքով՝ երկրի բոլոր պաշարները պետք է քաղաքացիներին պատկանեն, ոչ թե ներդրողներին։