Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ քաղաքացիների վստահությունը օգոստոսին շարունակել է անկում ապրել, հասնելով նրա նախագահության շրջանում, 2017-ի մայիսից ի վեր ամենացածր ցուցանիշին։ Այս մասին են վկայում օգոստոսի 28-30-ը Harris interacrtive ծառայության անցկացրած սոցհարցումները։

Հարցվածների միայն 36 տոկոսն է վստահում Մակրոնին և նրա քաղաքականությանը։ Նախագահի ժողովրդականության անկում է նկատելի գործնականում բոլոր տարիքային խմբերում, հիմնականում՝ 35 տարեկանից ցածր ֆրանսիացիների շրջանում և 54-64  տարիքային խմբում։

Հարցվածների կարծիքով՝ Մակրոնի քաղաքական ուղղությունը հարուստների շահերից է բխում։ Բացի այդ, հարցվածների մի մասը հայտարարել է, որ ընտրություններից ի վեր երկրում ոչ մի իրական փոփոխություն չի տեսել։

Վարչապետ Էդուարդ Ֆիլիպի նկատմամբ վստահության մակարդակը 34 տոկոս է։