Իտալիայում պետպարտքը հասել է պատմական առավելագույնին, երկիրը շատ մոտ է ֆինանսական կոլապսին: Այս մասին են վկայում Fitch միջազգային վարկանիշային գործակալության տվյալները:

Fitch-ը նշում է, որ կառավարության ներսում տարաձայնությունները և նրա խոստումների բարձր գինը չեն նպաստում հասնելու արտաքին պարտքի նվազեցման հայտարարված նպատակներին:

Վերջերս փոխվարչապետ և աշխատանքի, սոցիալական և տնտեսական զարգացման հարցերով նախարար, «5 աստղ» իշխող կուսակցության առաջնորդ Լուիջի Դի Մայոն հայտարարել է, որ մտադիր է զգալիորեն կրճատել ֆինանսական հատկացումները Եվրամիության բյուջե: