Ծայրահեղական «Բոկո Հարամ» խմբավորման զինյալները հարձակվել են Նիգերիայի հյուսիս-արևելքում տեղակայված ռազմաբազայի վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է France Press գործակալությունը:

Գործակալության՝ ռազմական շրջանակներին մոտ գտնվող աղբյուրը տեղեկացրել է, որ հարձակման հետևանքով մահացել է առնվազն 30 զինվորական:

Նիգերիայում գործող ծայրահեղական իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորումը դեմ է հանդես գալիս կրթության արևմտյան մոդելին և պայքարում է հանուն ողջ երկրի տարածքում շարիաթական կարգերի հաստատման: Համաձայն իրավապահ կազմակերպությունների տվյալների՝ ութ տարիների ընթացքում «Բոկո Հարամ»-ի գործողությունների հետևանքով զոհվել է շուրջ 20 հազար մարդ: