Օգոստոսի 31-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է:

Նախագահին այդ առիթով հեռախոսազրույցի միջոցով շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին»,- ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում: