Վենետիկի միջազգային կինոփառատոնը հոբելյանական 75-րդ անգամ օգոստոսի 29-ին բացվել Է Իտալիայի Լիդո կղզում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: Կարմիր ուղեգորգով անցել են փառատոնի մասնակիցները, հյուրերը, ժյուրիի անդամները:

Բացմանը ցուցադրվել Է ամերիկացի ռեժիսոր Դեմիեն Շազելի «Մարդը Լուսնի վրա» (First Man) նոր գործը: Աստղանավորդ Նիլ Արմսթրոնգի (1930 – 2012) դերում Ռայան Գոսլինգի մասնակցությամբ կինոնկարը պատմում Է Լուսին աստղանավորդի թռիչքի մասին: Փառատոնի մասնակցների թվում են նաեւ Քոեն եղբայրները, Ալֆոնսո Կուարոնը, որոնք նույնպես կհավակնեն պարգեւների:

Ընդամենը հիմնական մրցույթին մասնակցում Է 21 կինոժապավեն, միջազգային ժյուրին գլխավորում Է Գիլիերմո դել Տորոն: Կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի համար պատվավոր «Ոսկե առյուծներ» են շնորհվել կանադացի ռեժիսոր Դեւիդ Քրոնենբերգին եւ բրիտանացի դերասանուհի Վանեսա Ռեդգրեյվին: Հոբելյանական փառատոնի նշանակալից իրադարձությունը կդառնա դրա պատմությանը նվիրված ցուցահանդեսը: Որպես հարթակ կծառայի Des Bains պատմական հյուրանոցը, որը բացվել Է երկարատեւ վերակառուցումից հետո: