8/27/13 New York, NY, USA; Roger Federer (SUI) [7] hits to Grega Zemlja (SLO) in Ashe Stadium at the USTA Billie Jean King National Tennis Center on day two of the US OPEN Tuesday. Mandatory Credit: Robert Deutsch-USA TODAY Sports
շխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության երկրորդ շրջանում վստահ հաղթանակ տարավ ֆրանսիացի Բենուա Պերի նկատմամբ:
37-ամյա շվեյցարացի թենիսիստը հաղթեց 7:5, 6:4, 6:4 հաշվով, իսկ հաջորդ փուլում կխաղա ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ:

Սերբ Նովակ Ջոկովիչը 4 սեթում ուժեղ գտնվեց ամերիկացի Տենիս Սանդգրենից՝ 6:1, 6:3, 6:7, 6:2: Երրորդ շրջանում Ջոկովիչը կմրցի ֆրանսիացի Ռիշար Գասկեի հետ:

Հիշեցնենք, որ US Open-ը «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարն է: Հաղթողի տիտղոսը պաշտպանում է աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը, որը երրորդ շրջանում կմրցի ռուսաստանցի Կարեն Խաչանովի հետ: