Արցախյան էլիտան նախնական համաձայնության է եկել հաջորդ նախագահի անձի շուրջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ դեռեւս հունիսի 10–ին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ասել է, որ 2020–ի ընտրություններին կմասնակցի որպես քաղաքացի եւ ոչ թե որպես նախագահի թեկնածու։ Այսինքն, սա Բակո Սահակյանի նախագահության վերջին ժամկետն է, ուստի արցախյան, ինչպես նաեւ հայաստանյան քաղաքական վերնախավը արդեն իսկ նոր նախագահի թեկնածուի ակտիվ փնտրտուքների մեջ է: «Փաստի» ունեցած տեղեկություններով, արցախյան էլիտան արդեն իսկ նախնական համաձայնության է եկել հաջորդ նախագահի անձի շուրջ: Որպես փոխզիջումային թեկնածու առաջարկվում է Արայիկ Հարությունյանի անունը: Սա երեւի թե զարմանալի չէ, եթե հիշենք, որ հենց նա էր ապահովում Արցախից մարդկանց հոսքը Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին: Մյուս կողմից, Արցախում բողոքի ակցիաների ժամանակ նրա հրաժարականը ինքնին խոսուն է: Ըստ էության, թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի ներկայիս իշխանություններին ձեռնտու է, որ մինչեւ 2020 թվականը Արայիկ Հարությունյանը ստանա անբիծ քաղաքական գործչի համբավ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում