Երևանի 2800-ամյակը կտոնենք ոչ թե սեպտեմբերի 29-30-ին, ինչպես որոշվել էր նախապես, այլ՝ հոկտեմբերի 20-21-ին: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 30-ի նիստում:

Այն պայմանավորված է հոկտեմբերի 7-12-ը Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներով, ինչպես նաև սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններով:

«Առաջարկվում է տոնակատարություններն անցկացնել հոկտեմբերի 20-21-ին՝ դրանք պատշաճ կազմակերպելու համար», – կառավարությունում նախագիծը ներկայացնելիս ասել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Մինչև այս որոշվել էր Երևանի 2800-ամյակի տոնակատարություններն անցկացնել սեպտեմբերին, քանի որ հոկտեմբերին Երևանում կայանալու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: