Մոնակոյում կայացած հատուկ շնորհանդեսում ՈՒԵՖԱ-ն որոշեց 2017/18թթ մրցաշրջանի բոլոր դափնեկիրներին:

Նախորդ մրցաշրջանում Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Նա հարցման արդյունքում առաջ է անցել «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահից և իտալական «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից:

Մյուս նոմինացիաներում լավագույն են ճանաչվել հետևյալ ֆուտբոլիստները.

Լավագույն դարպասապահ՝ Կեյլոր Նավաս («Ռեալ»)

Լավագույն պաշտպան՝ Սերխիո Ռամոս («Ռեալ»)

Լավագույն կիսապաշտպան՝ Լուկա Մոդրիչ («Ռեալ»)

Լավագույն հարձակվող՝ Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»/«Յուվենթուս»)

Լավագույն կին ֆուտբոլիստ՝ Պերլին Հարդեր («Վոլֆսբուրգ» և Դանիայի հավաքական)