1in.am-ը գրում է.

2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին Եվրոպական միության աջակցությամբ ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկները կիրառվելու են նաև սեպտեմբերի 23-ին սպասվող Երևանի ավագանու ընտրություններում: Այդ մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստում:

Ըստ նախագծի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ամրացված 9 հատ, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը ամրացված 2 հատ, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը ամրացված 4 հատ, առողջապահության նախարարությանը ամրացված 61 հատ, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը ամրացված 5 հատ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը ամրացված 15 հատ APC Back UPS 600 VA, AVR 230 V մակնիշի անխափան սնուցման սարքերը հետ վերցվեցին և ամրացվեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին:

Պաշտպանության նախարարությանը ամրացված 405 հատ Avigilon 2.0C-H4SL-BO1-IR տեսախցիկ, 416 հատ PoE-lnjector-STD-EU Single port ինժեկտոր, բնապահպանության նախարարությանը ամրացված 70 հատ Avigilon 2.0C-H4SL-BO1-IR տեսախցիկ, 71 հատ PoE-Injector-STD-EU Single port ինժեկտոր, արդարադատության նախարարությանը ամրացված 310 հատ տեսախցիկներ և ինժեկտորներ, Ազգային անվտանգության ծառայությանը ամրացված 300 հատ Avigilon 2.0C-H4SL-BO1-IR տեսախցիկ և 300 հատ PoE- Injector-STD- EU Single port ինժեկտոր սարքավորումները հետ վերցվեցին և ամրացվեցին վարչապետի աշխատակազմին:

Այդպիսով առաջարկվում է Ազգային ժողովի նախագահին Ազգային ժողովի աշխատակազմից հետ վերցնել 8 հատ APC Back UPS 650 VA, AVR, 230 V մակնիշի անխափան սնուցման սարքերը, 50 հատ տեսախցիկ, 50 հատ ինժեկտոր: