Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 13 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 9 կուսակցություն։

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, որի կազմում են «Քաղաքացիական պայմանագիր», «Առաքելություն» կուսակցությունները և հեղափոխությանն ակտիվ մասնակցած անհատներ, ներկայացրել է 170 հոգանոց ցուցակ: «Իմ քայլի» քաղաքապետի թեկնածուն վերջերս ՔՊ-ին միացած դերասան Հայկ Մարությանն է: Առաջին հնգյակում են նաև Սրբուհի Ղազարյանը, Սերգեյ Սարգսյանը, Տրդատ Սարգսյանը և Մեսրոպ Պապիկյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ամենամեծ ցուցակն է ներկայացրել՝ 195 հոգուց բաղկացած: ԲՀԿ ցուցակը գլխավորում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան, որին հաջորդում են Պետրոս Ղազարյան, Արման Աբովյան, Միքայել Մանրիկյան, Արմեն Ներսիսյանը:

«Ելք» կուսակցության 2 կուսակցություններին՝ «Լուսավոր Հայաստանին» և «Հանրապետությանը» միավորած «Լույս» դաշինք ավագանու ընտրություններին գնում է 112 հոգանոց ցուցակով: Առաջին համարը Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է, իսկ 2-5 համարներն են, համապատասխանաբար, Դավիթ Խաժակյանը, Անի Խաչատրյանը, Անի Սամսոնյանը, Թեհմինա Վարդանյանը:

Երևանի ներկայիս ավագանու մաս կազմող «Երկիր Ծիրանի» կուսակցությունը կրկին ձգտում է մասնակցել քաղաքի կառավարմանը: ԵԾ 56 հոգուց բաղկացած ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, որին հաջորդում են Հենրիկ Քարիմյանը, Արա Փահլևանյանը, Արամ Ենոքյանը և Սիլվա Վարդանյանը:

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքի քաղաքապետի թեկնածուն ճարտարապետ Անահիտ Թարխանյանն է: Դաշինքի 47 հոգանոց ցուցակի առաջին հնգյակում են նաև Արամ Գրիգորյանը, Արմեն Հովհաննիսյանը, Անի Երեմյանը, Արա Մուրադյանը:

«Ժառանգություն» կուսակցությունը ԿԸՀ է փոխանցել 49 հոգանոց ցուցակ: Քաղաքական ուժի ցուցակի առաջին համարը կուսակցության վարչության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանն է, երկրորդը՝ Արմեն Մարտիրոսյանը, երրորդը՝ Հովսեփ Խուրշուդյանը, իսկ չորորդ և հինգերորդ համարներն են Սեդա Աղբալյանը և Ռշտուն Մարտիրոսյանը:

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը ներկայացրել է 77 հոգանոց ցուցակ: ՀՅԴ քաղաքապետի թեկնածուն նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանն է: Հնգյակում են նաև Դավիթ Հակոբյանը, Խաչատուր Ստեփանյանը, Ալեսյա Բեջանյանը և Հովհաննես Վարդանյանը:

«Օրինաց երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին ներկայացված է 115 հոգով: Ցուցակը գլխավորում է ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, որին հաջորդում են Հովհաննես Հովհաննիսյանը, Վահե Թորոսյանը, Մարինե Քոչարյանը, Ռաֆիկ Ավետիսյանը:

ՀՀՇ և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները Երևանի ընտրություններին կմասնակցեն «Երևանցիներ» դաշինքով: 53 հոգանոց ցուցակի առաջին համարը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն է: Դավիթ Առաքելյանը, Գագիկ Գյանջյումյանը, Անահիտ Եղոյանը, Աղվան Գրիգորյանը ևս «Երևանցիներ» դաշինքի հնգյակում են:

Ժողովրդավարական ուղի կուսակցություն ներկայացրել է 33 հոգանոց ցուցակ, որի քաղաքապետի թեկնածուն Մանուել Գասպարյանն է: Ցուցակի 2-5-րդ համարներն են Արտակ Լալայանը, Ելենա Դանիելյանը, Գոռ Մակարյանը, Արշավիր Շառյանը:

Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն (ՀԺԱՄ) կուսակցության 26 հոգանոց ցուցակի առաջին համարը Գևորգ Սանդալյանն է, որին հաջորդում են Վրեժ Առաքելյանը, Արտակ Տոնապետյանը, Ծովինար Պապիկյանը, Դավիթ Ջիվանյանը:

Հայք (Հայկազուններ) կուսակցության քաղաքապետի թեկնածուն Գևորգ Հովսեփյանն է: 59 հոգանոց ցուցակի առաջին հնգյակում են նաև Հրաչյա Սարգսյանը, Միքայել Քացախյանը, Արփինե Սահակյանը, Խաչատուր Սրաբյանը:

Ռեֆորմիստների կուսակցությունը ներկայացված է 29 հոգով: Ցուցակը գլխավորում է Արտակ Ավետյանը, որին հաջորդում են Լևոն Սաֆարյանը, Կարեն Վարդանյանը, Լիլիթ Հովակիմյանը և Արման Ավագյանը: