Մահացել է ռուս էստրադային երգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը։ Այս մասին գրում է KP.ru-ն։ Նշենք, որ Իոսիֆ Կոբզոնը նաեւ Ս Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ է։ Հանդես է եկել բազմաթիվ աշխարհահռչակ արտիստների հետ։ 1984 թվականին արժանացել է պետական պարգեւի, 1987-ին ժողովրդական արտիստի կոչման է արժանացել։ Պրոֆեսորի գիտական աստիճան ունի։