1in.am-ը հայտնում է, որ ԱՄՆ կորպորատիվ եկամուտը 2018 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 16.1%-ով։ Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ առևտրի նախարարությանը։ Պարբերականի տեղեկությամբ՝ սա առավելագույն ցուցանիշն է՝ վեց տարվա ընթացքում։ Աճի մեծ մասը ապահովել են հարկերը։ Ամերիկյան ընկերությունների կողմից արված վճարումները նվազել են 33%-ով՝ անցյալ տարվա համեմատությամբ կամ ավելի քան 100 միլիարդ դոլարով։ Եվս մեկ գործոն, որը եկամտի բարձր ցուցանիշներ է ապահովել, եղել է տնտեսական աճը, որը նախատեսվածից բարձր է եղել։ Ճիշտ է, ինչպես նշում է WSJ-ը, կորպորատիվ եկամուտն աճել է միայն երկրի ներսում. ԱՄՆ սահմաններից դուրս ամերիկյան ընկերությունների ցուցանիշները նվազել են։