Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց, ըստ որի՝ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, կհրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան: Օրակարգում ընդգրկված են «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: