«Hraparak.am»-ը գրում է.

Հարցը կառավարության նիստում ներկայացրել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով ընկերությունը զբաղվում է սառնարանային տնտեսությամբ, ընդլայնում է իր հնարավորությունները։ «5 մլրդ դրամի ներդրում է նախատեսված, որից միայն 240 մլն դրամն է, որ սարքավորումների ներմուծումն է: Նախատեսվում է, որ երեք տարում կստեղծվի 100 աշխատատեղ, միջինը 120 հազար դրամ աշխատավարձով: Սա մեր գերակա ոլորտներին համապատասխանող ուղղություն է համարվում, որովհետեւ նպաստում է արտահանման ընդլայնմանը»։ Նախարարը նաև նշեց, որ նախագծի համաձայն, տվյալ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի օգոստոսի 17-ից մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով: