Երեւանում գտնվող Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարտին Զոնեբորնը ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ օգոստոսի 28-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Մարտին Զոնեբորնը ծաղիկներ է խոնարհել 1915թ. Հայոց մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը։

Հյուրը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ողբերգությունն հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում։