Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Երևանի 2800-ամյակի միջոցառումներն անցկացնել հոկտեմբերի 20-21-ին՝ սեպտեմբերի 29-30-ի փոխարեն։ Պատճառը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն է, որը անցկացվելու է հոկտեմբերի 7-12-ը։ Գագաթաժողովի կազմակերպչական աշխատանքներին մասնակցություն է ունենալու նաև Երևանի քաղքապետարանը։