ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում Է, որ ՉԺՀ-ն ԿԺԴՀ-ի վրա ճնշում Է գործադրում Վաշինգտոնի հետ սեփական տարաձայնությունների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նախագահ Թրամփը հաստատ համոզված Է, որ Հյուսիսային Կորեան գտնվում Է Չինաստանի կողմից վիթխարի ճնշման ներքո՝ Չինաստանի կառավարության հետ մեր (ամերիկյան – խմբ.) առեւտրական լուրջ տարաձայնությունների պատճառով:

Միեւնույն ժամանակ մենք նաեւ գիտենք, որ Չինաստանն զգալի օգնություն Է ցույց տալիս Հյուսիսային Կորեային, ներառյալ, փողը, վառելիքը, պարարտանյութերը եւ տարբեր մթերքներ: Դա գործին չի օգնում»,- ասված Է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը Թրամփը զետեղել Է իր Twitter-ում:

«Այնուամենայնիվ, նախագահը (Թրամփը – խմբ.) կարծում Է, որ իր հարաբերությունները (Հյուսիսային Կորեայի առաջնորդի – խմբ.) Կիմ Չեն Ունի հետ շատ լավ են եւ ջերմ»,- նշված Է հայտարարության մեջ: «Ինչ վերաբերում Է ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրական վեճերին եւ մյուս տարաձայնություններին, դրանք ժամանակին կլուծվեն նախագահ Թրամփի եւ Չինաստանի հիանալի ղեկավար Սի Ցզինպինի միջեւ: Նրանց հարաբերություններն ու կապերը մնում են շատ ամուր»,- հավելել են Սպիտակ տանը: