Վրաստանում օգոստոսի 29-ին, Ընտրական օրենսգրքի համաձայն, պաշտոնապես մեկնարկում Է նախագահական ընտրարշավը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգելաշվիլին պետության ղեկավարի ընտրությունները նշանակել Է օգոստոսի 29-ին: Վրաստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունք ունի երկրի 35 տարին լրացած քաղաքացին, որը Վրաստանում ապրել Է առնվազն 5 տարի, որից երեք տարին՝ ընտրությունների նշանակման օրվանից անընդմեջ:
Օրենքի համաձայն՝ նախընտրական արշավն սկսվում Է ընտրությունների նշանակման օրվանից, եւ այդ պահից նախագահի բոլոր թեկնածուներն օգտվում են հավասար իրավունքներից:
Վրաստանի նախագահի պաշտոնի հավակնորդների գրանցումն ավարտվում Է ընտրությունների անցկացման ամսաթվից 50 օր առաջ: Այսօրվա դրությամբ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար Կենտրոնական ընտրական հանժնաժողով Է դիմել 31 մարդ:
Օրենքի համաձայն՝ ԿԸՀ-ն գրանցումն ավարտում Է ոչ ուշ, քան ընտրություններից 30 օր առաջ: Ընդ որում նախագահի թեկնածուն իրավունք ունի իր թեկնածությունը հանել ոչ ուշ, քան ընտրություններից 10 օր առաջ, հաղորդել Է Sputnik-ը: