Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկը, որտեղ հայտնվել է նաև հայազգի գործարար Սամվել Կարապետյանը: Ցանկի առաջին հորիզոնականում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, ում հաջորդում են Գերման Գրաֆն ու Ալեքսեյ Միլլերը: Հնգյակում հայտնվել են նաև Իգոր Սեչինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ինչ վերաբերում է Կարապետյանին, ապա նա ցուցակի 95-րդ հորիզոնականում է: