Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաջողությամբ հաղթահարել է US Open-ի երկրորդ շրջանը և պայքարը շարունակելու է մրցաշարի երրորդ շրջանում: Հայազգի մարզիկը կարողացել է մեծ սաղավարտի շրջանակներում պայքարից դուրս թողնել իտալացի Լորենցո Սոնագոյին: Հանդիպումն ավարտվել է 7:5, 6:3, 6:3 հաշվով: Երրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը առաջին ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալն է: