ՀՀ հարկային օրենսգրքում առկա՝ ՓՄՁ-ների համար խնդրահարույց դրույթների վեր հանման և համապատասխան միասնական առաջարկների ներկայացման աշխատանքների կազմակերպման նպատակով Երևանում և հանրապետության մարզերում 2018թ-ի օգոստոսի 2-ից 14-ը տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել  աշխատանքային 13 հանդիպում՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումներին մասնակցել են տարբեր ոլորտներ ներկայացնող՝ շուրջ 500 մասնակիցներ, այդ թվում՝ հաշվապահական ընկերությունների ղեկավարներ, գլխավոր հաշվապահներ, հարկային խորհրդատուներ, տոնավաճառների տարածքների վարձակալներ և մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարողներ, արդյունաբերական պալատի, արդյունաբերողների միության, ոլորտի այլ միությունների և հասարակական կազմակերպությունների, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչներ և այլն: Հանդիպումների ընթացքում մասնակիցների կողմից բարձրացվել են  ՀՀ հարկային օրենսգրքում առկա խնդիրներ, որոնք իրենց մեկնաբանմամբ խոչնդոտում են փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:

Հանդիպումներն անցել են ակտիվ քննարկումների, երկխոսության և հարց ու պատասխան ձևաչափով: