«Բոլորիս հայտնի է Ռոբերտ Քոչարյանի գործունեությունը անցած տասը տարիների ընթացքում, երբ եղել է նախագահ՝ երկիրը գնացել է կոռուպցիոն դաշտ, տարբեր ոլորտներում՝ տարբեր խնդիրներ. դրա քավորը եղել է Քոչարյանը։ Հո ժողովրդին գժի տեղ չե՞ն դնելու։ Ժողովուրդը արդեն գիտակցում է, որ ինքը կարող է իր հարցերը լուծել, նման ինտրիգներ, տրյուկներ այլևս չեն անցնի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որում նա նշել է, որ ինքը կարող է շատ լուրջ կոնսոլիդացիոն կենտրոն դառնալ։