Armtimes.com-ը փոխանցում է.

Այսօր ժամը 16։30-ին «Քաղաքացիական պայմանագիրը» ԿԸՀ կհանձնի Երեւանի ավագանու թեկնածուների ցուցակը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔՊ անդամ Վահան Կոստանյանը։ «Հարգելի լրագորղներ, ժամը 16։30-ին ԿԸՀ կհանձնենք մեր քաղաքական թիմի ավագանու թեկնածուների ցուցակը», – ասված է Կոստանյանի գրառման մեջ։ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։ Երևանի քաղաքապետի աթոռը թափուր է հուլիսի 9-ից, երբ հրաժարական տվեց հանրապետական Տարոն Մարգարյանը։

Ընտրություններին մասնակցելու մասին հայտնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի դերասան Հայկ Մարությանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի Զարուհի Փոստանջյանը, «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի Արարատ Զուրաբյանը, «Լույս» դաշինքը, որի ցուցակը կգլխավորի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և «Ժառանգություն» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը։