«Թերթ.am»-ը գրում է. ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ-ում հայտարարեց, թե իրենց են դիմել բազմաթիվ գործարարներ, հատկապես՝ ՓՄՁ ներկայացուցիչներ, ովքեր ասել են, որ այս պահին մաքսազերծման գործընթացում նոր խնդիրներ են առաջացել:

«Նախկինում այդ արատավոր պրակտիկան կար, իրականացվում էր «Նորֆոլկ» ընկերության միջոցով. կարողացան այդ խնդիրը լուծել, որի համար շնորհակալ ենք, հիմա առաջացել են նոր խնդիրներ: Այս պահին մաքսային սահմանն անցնելիս մեկ կիլոգրամի մաքսազերծումը թանկացել է 2 դոլարով, այսինքն՝ եթե նախկինում մաքսազերծվում էր մինչև Կարգո հասցնելը մեկ կիլոգրամը մինչև 70 ցենտ, հիմա 2 դոլարով թանկացել է»,- ասաց նա: Պատգամավորը նշեց, որ խնդրի նկատմամբ հրավիրում է Կառավարության ուշադրությունը,  որպեսզի «գործարարները կոտրած տաշտակի առաջ չկանգնեն»: