«Ա1+»-ի ռեպորտաժը սփյուռք-Հայաստան հարաբերությունների շուրջ.

«Հայաստանը դեռ լավ չի  ճանաչում  սփյուռքը։ Ըստ  կանդահայ  պատմաբան Էդիկ Բաղդասարյանի՝ սփյուռքի նախարարությունն  էլ կարծիք կազմալու համար, չպետք է շփվի միայն ավանդական կուսակցությունների հետ։ Էդիկ Բաղդասարյանը  ծնունդով թեհրանից եւ 20 տարի  առաջ է տեղափոխվել Կանադա։  Նա ավելի քան 100 հայագիտական, պատմագիտական աշխատությունների և թարգմանությունների հեղինակ է: Իրանական հեղափոխության ականատեսը հիշում է   այդ իրադարձության սխալները: Սփյուռքը   կարող է  նաեւ  աջակցել  հայաստանցի երիտասարդներին կրթելու հարցում: «Պետությունը կարող է ընտրել մարդկանց, ուղարկի մեզ մոտ որտեղ հնարավորություն ունենք սովորացնելու»,- ասում է Էդիկ Բաղդասարյանը: Էդիկ Բաղդասարյանը նաև Կանադայի կառավարությանը կից բազմաթիվ նախագծերի կառավարման ղեկավար է և իր խորհուրդներն ունի Հայաստանի Կառավարությանը: «Այսինքն մեկ տարվա ընթացքում պետք է իմանանք, թե ինչն ենք անում: Օրինակ դուք ինձ հարցրեք,  թե մյուս տարի օգոստոսի 10-ին ինչ եմ անելու, ես պետք է կարողանամ ձեզ ասել»,- նշում է նա: Ըստ նրա՝ պետք է հատուկ հանձնաժողով ստեղծվի ոսումնասիրելու երկրի ռեսեւորները՝ դիմագրեվելու համար արտաքին մարտահրավերները»: