Ազգային ժողովում այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Սևանա լճից հավելյալ 40 մլն խմ ջրառ իրականացնելու մասին նախագիծը, որը արտահերթ նիստով խորհրդարան էր բերել կառավարությունը։ Այս նախագիծը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց մամուլում, անգամ բողոքի ակցիաներ տեղի ունեցան այս նախագծի դեմ։ Ամեն դեպքում, հարցը դրվեց քվեարկության։ Կողմ քվեարկեց 80, դեմ՝ 1 պատգամավոր։ Որոշումն ընդունվեց։