«Հրապարակ» թերթը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանի աշխատանքից ազատման հիմքում բոլորովին այլ պատճառներ են: Տեղեկություններ են շրջանառվում, թե նրան աշխատանքից ազատել են ՌԴ իշխանությունների հորդորով: Բանն այն է, որ մինչ այս մամուլում տեղեկություններ կային, որ Յուրի Խաչատուրովի աղմկահարույց պատմության կիզակետում գտնվողներից մեկն էլ Խառատյանն է, և նա է վարչապետ Փաշինյանին խորհուրդ տվել ձերբակալել Խաչատուրովին՝ առանց ՀԱՊԿ անդամներին տեղյակ պահելու՝ վստահեցնելով, որ խնդիրներ չեն ծագի, և հետո էլ մենք հնարավորություն կունենանք գլխավոր քարտուղարի նոր թեկնածու առաջադրել: Դրանից բացի՝ Մոսկվայի համար Խառատյանը համարվում է ամերիկյան լրտես, և չեն ցանկանում, որ եղբայրական Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդականը նման մարդ լինի: «Իհարկե, այլ թեմաներ ևս կան նրա հետ կապված, բայց փաստացի 27 տարվա մեջ չի եղել մի դեպք, երբ Մոսկվայից զանգեն և ասեն՝ կոնկրետ մարդու գործից հանեք»,-պատմեց մեր աղբյուրը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։