Եվրամիությանն անդամակցելը մնում Է Անկարայի կարեւորագույն արտաքին քաղաքական խնդիրներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում հայտարարել Է այցով Լիտվայում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն: «Ոչ մի կասկած չկա, որ մեր երկիրն այսուհետեւ Էլ կմնա ՆԱՏՕ-ի անդամը եւ կձգտի ընդունվել Եվրամիություն»,-նշել Է նա: ԱԳ նախարարի խոսքով՝ եվրահանրակցությանը միանալու ճանապարհին Անկարայում Բրյուսելից որեւԷ ավելորդ ներողամտություն չեն ակնկալում: «Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան ԵՄ-ից ստանա այն, ինչի արժանի Է»,-ասել Է Չավուշօղլուն եւ հավելել, որ «Թուրքիան ԵՄ-ից հստակ ազդանշան Է ակնկալում» միությանն անդամակցության հարցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: