Վենետիկի միջազգային կինոփառատոնն օգոստոսի 29-ին սկսվում Է հոբելյանական 75-րդ անգամ: Բացմանը կցուցադրվի ամերիկացի Դեմիեն Շազելի «Մարդը Լուսնի վրա» (First Man) նոր գործը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Աստղանավորդ Նիլ Արմսթրոնգի (1930 – 2012) դերում Ռայան Գոսլինգի մասնակցությամբ կինոնկարը, որը պատմում Է Լուսին աստղանավորդի թռիչքի մասին, կմասնակցի հիմնական մրցույթին: Փառատոնի մասնակցների թվում են նաեւ Քոեն եղբայրները, Ալֆոնսո Կուարոնը, որոնք նույնպես կհավակնեն պարգեւների: Ընդամենը հիմնական մրցույթին մասնակցում Է 21 կինոժապավեն, այն կդատի միջազգային ժյուրին՝ Գիլիերմո դել Տորոյի գլխավորությամբ:
Կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի համար պատվավոր «Ոսկե առյուծներ» են շնորհվել կանադացի ռեժիսոր Դեւիդ Քրոնենբերգին եւ բրիտանացի դերասանուհի Վանեսա Ռեդգրեյվին: Հոբելյանական փառատոնի նշանակալից իրադարձությունը կդառնա դրա պատմությանը նվիրված ցուցահանդեսը: Հարթակը կծառայի Des Bains պատմական հյուրանոցը, որը բացվել Է երկարատեւ վերակառուցումից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: