Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը դիվանագետներին և գերատեսչության աշխատակիցներին կոչ է արել անորոշ ժամանակով հետաձգել Իրան գործողումները՝ անվտանգությունից ելնելով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Վերջինիս տեղեկություններով, այդ որոշումը կապված է Փարիզի մոտ իրանցի ընդդիմադիրների հանդիպման ժամանակ ահաբեկչությունը կանխելու դեպքի հետ: Ընդգծվում է,  որ Ֆրանսիան չկայացած ահաբեկչությունն ընդունում է որպես «Իրանի դեմ աճող թշնամանքը փաստող» վկայություն: