Իրանն ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանման ժամկետի մոտենալուն համեմատ համաշխարհային շուկային նավթի մատակարարումները կրճատում Է ավելի արագ տեմպերով, քան սպասվում Էր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Wall Street Journal-ը:
Սեպտեմբերին արտահանումը հունիսի համեմատությամբ կարող Է նվազել մեկ երրորդով, թերթին ասել են նրա աղբյուրները, որոնք գիտեն նավահանգիստների բեռնման պլանների մասին: Պետական National Iranian Oil Co.-ում պաշտոնատար անձինք նախնական կարգով գնահատում են, որ սեպտեմբերին մատակարարումները կնվազեն օրական մոտավորապես մինչեւ 1,5 միլիոն բարել՝ հունիսի 2,3 միլիոնի դիմաց, վկայում են այդ տվյալները:
Վերլուծաբան Սառա Վաքշոուրին, որը նախկինում աշխատել Է National Iranian Oil Co.-ում, այնուհետեւ սպասում Է նոյեմբերին Իրանից նավթի արտահանման անկում օրական մինչեւ 800 հազար բարել, ինչը կիսով չափ պակաս կլինի ընթացիկ ամսվա մակարդակից:
Մասնակիորեն մատակարարումների նվազումը կապված Է տրանսպորտային ընկերությունների՝ իրանական նավթը մատակարարել չցանկանալու հետ, հաղորդել Է «Ինտերֆեքս» գործակալությունը: