Զոհրաբ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սուպերմարկետներին այնքան մեծ հնարավորություններ են տրված, որ նրանց տերերը ոչ միայն գերշահույթներ են ստանում այլև զգալիորեն ազդում են արտադրողների վրա: Մասնագետները կարող են ավելի փաստարկված տվյալներ ներկայացնել, իսկ ես ուղղակի ասեմ այն, ինչ կարողացել եմ հասկանալ տարբեր արտադրողների հետ շփումների արդյունքում. Շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող խանութների այս հսկա ցանցերը ստիպում են, որպեսզի արտադրողներն իրենց պայմաններով մտնեն սուպերմարկետներ, իսկ չհամաձայնելու դեպքում ուղղակի կանգնում են փակման վտանգի առջև, քանզի Երևան քաղաքի մանրածախ առևտրի շուրջ կեսը բաժին է ընկնում վերջիններիս: Սուպերմարկետի մենեջերները նախ սահմանում են այն գինը, որով կարող են ընդունել ապրանք, հետո վճարումը կատարում են այն ժամանակ, երբ ուզում են, հետո ստիպում են արտադրողներին, որպեսզի իրենց շահույթի հաշվին զեղչեր կիրառել, ինչը օգուտ է տալիս միայն խանութի տերերին, քանզի մեկ ապրանք գնելը սուպերմարկետում շատ դժվար բան է, եթե մտնում ես, միշտ ավելին ես գնում քան պլանավորել էիր: Օրիանկ պահածոների ոլորտի արտադրողներին հարցրեք, օրինակ խմիչք, այդ թվում ալկոհոլային, հարցրեք ու տեսեք, թե ինչ է կատարվում: Ստեղծվել է մի համակարգ,որտեղ օլիգարխները գերշահույթներ են ստանում, իրենց աշխատողներին հիմնականում վճարում են շատ ցածր աշխատավարձ, իսկ արտադրողին էլ ստիպում են գոյատևել ու էլի չկարողանալ բարձրացնել մարդկանց աշխատավարձերը: Հույս ունեմ, որ մի օր այս հարցով լուրջ կզբաղվի պետությունը ու որպես առաջին քայլ նորից առաջարկում եմ սահմանափակել սուպերմարկետների աշխատանքային ժամերը, այնպես ինչպես աշխարհի շատ երկրներում»։