Այդ առթիվ «Հրապարակը» գրում է.

Россия 24-ն անդրադարձել է աշխարհահռչակ Դեն Բիլզերյանի հայաստանյան այցին։ Պարզվում է՝ մեկ տարի առաջ Հայաստանի քաղաքացիություն ստացել է Բիլզերյան ընտանիքի հայրը՝ Պոլ Բիլզերյանը, ով ԱՄՆ-ից տեղափոխվել է Կարիբյան կղզիներ, որպեսզի խուսափի ամերիկյան իշխանությունների հետապնդումից, որոնք կասկածում են Բիլզերյան ընտանիքի ղեկավարին հարկերի խուսափման եւ խաբեությունների եւ շորթման մեջ։ Ուշագրավ է այն, որ Բիլզերյանները Հայաստանի քաղաքացիություն են ստացել առանց ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարցվելու, ինչը կարող է նշանակել, որ նրանք փորձելու են Հայաստանի օրենսդրությամբ օրինականացնել այն դրամական միջոցները, որոնք վաստակել են խաբեությամբ եւ որոնց համար նրանք ԱՄՆ-ում կենթարկվեին պատասխանատվության։