Թուրքիայի նախագահ Ռեջեփ թայիփ Էրդողանը սեպտեմբերի 7-ին պաշտոնական այցով կուղեւորվի Իրանի մայրաքաղաք Թեհրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Թուրքիայի ղեկավարի դիվանատան՝ օգոստոսի 27-ին տարածված հայտարարության մեջ:
Այցի մանրամասներն առայժմ չեն ճշտվում:
Սպասվում Է, որ Էրդողանի ուղեւորության շրջանակներում Թեհրանում կկայանա Ռուսաստան-Թուրքիա-Իրան գագաթնաժողովը՝ նվիրված սիրիական խնդրի կարգավորմանը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: