«Լուսավոր Հայաստան»  և «Հանրապետություն» կուսակցությունները Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու են դաշինքով, և ցուցակը գլխավորելու է արդարադատության  գործող նախարար Արտակ Զեյնալյանը: Քիչ առաջ երկու կուսակցությունները հայտարարեցին , որ դաշինքը կոչվելու է «Լույս»: