Ծրագրավորման եւ հաշվողական տեխնիկայի մի խումբ չինացի մասնագետներ շահագործման են հանձնել Sunway TaihuLight Էկզաֆլոպսային համակարգչի նախատիպը, որը կարող Է կատարել վայրկյանում 1 քվինտլն (1 000 000 000 000 000 000) գործողություն: Օգոստոսի 6-ին այս մասին հայտնել Է China Daily թերթը: «Մենք պլանավորում ենք Էկզաֆլոպսային համակարգիչ ստեղծել 2020 թվականի երկրորդ կեսին – 2021 թվականի սկզբին»,- նշել Է Գերհամակարգիչների ազգային կենտրոնի տնօրեն Յան Մեյհունը:

Նույն կազմակերպության փոխտնօրեն Պան Ցզինշանի խոսքով՝ մոտ ապագայում գերհամակարգիչներն արմատապես կփոխեն մարդու կյանքը շատ ոլորտներում՝ ոչ միայն ավանդական այնպիսի բնագավառներում, ինչպիսք են եղանակի կանխատեսումը, օվկիանոսների դիտարկումը, ֆինանսական տվյալների վերլուծությունը, այլեւ բարձրարդյունավետ արտադրության բացարձակապես նոր տիպեր ստեղծելիս, վթարներ եւ արտակարգ իրավիճակներ կանխելիս:

Միաժամանակ բազմաթիվ հայտնագործություններ կարվեն արդի գիտության ամենատարբեր ուղղություններում, որոնք նախկինում անմատչելի Էին հաշվողական տեխնիկայի տեխնոլոգիաների ոչ բավականաչափ զարգացած մակարդակի պատճառով: Զուգահեռաբար Չինաստանում ստեղծվում Է եւս մեկ Էկզաֆլոպսային համակարգիչ՝ Tianhe-3-ը, որի նախատիպն արդեն գոյություն ունի, իսկ վերջնական տարբերակն, ինչպես սպասվում Է, ամբողջ աշխարհը կտեսնի 2020 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: