Samsung-ի՝ Նոր Զելանդիայի ստորաբաժանումը պաշտոնական ծանուցումից մեկ շաբաթ առաջ սխալմամբ հրապարակել Է Galaxy Note 9 սմարթֆոնը ցուցադրող տեսահոլովակը: Շուտով տեսահոլովակը հեռացվել Է, սակայն Sammobile հրատարակությունը պահպանել Է դրա պատճենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Տեսանյութում սմարթֆոնը ցուցադրվում Է կապույտ կորպուսով՝ դեղին ստիլուսով:

Դատելով տեսահոլովակի՝ արտաքինից՝ սարքն աննշան Է տարբերվում անցյալ տարվա Note 8-ից. գաբարիտները եւ կառավարման օրգանները մնացել են նույնը, սակայն փոխվել Է կրկնակի խցիկի եւ մատնադրոշմների սքաների դիրքը հետին կափարիչի վրա: Նաեւ կթողարկվի հեռախոսի՝ 512 գիգաբայթ ներսարված պահոցով եւ նույն ծավալի հիշողության քարտերի օժանդակմամբ տարբերակը: Սպասվում Է, որ սմարթֆոնի շնորհանդեսը կկայանա օգոստոսի 9-ին: