Ավստրալիայի իշխանությունները պլանավորում են ստեղծել ոստիկանական նոր կազմավորում՝ «սելֆիի ոստիկանություն»՝ այն իրավիճակները կանխելու համար, երբ բնական գեղեցկությունների ֆոնին իրենց պատկերելու զբոսաշրջիկների ցանկությունը կարող Է կյանք արժենալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ստորաբաժանման աշխատակիցները կհերթապահեն այն վայրերում, որոնք առավել մեծ ժողովրդականություն են վայելում լուսանկարվել սիրողների շրջանում, եւ մարդկանց կնախազգուշացնեն վտանգների մասին: Նման վայրերն ամենից շատ երկրի արգելյալ շրջաններում են: Նշվում Է, որ սելֆին վեցերորդ հորիզոնականն Է զբաղեցնում զբոսաշրջիկների զոհվելու պատճառների ցուցակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: