Դերասան Քրիս Փրաթը Instagram-ի իր օգտահաշվում բաց նամակ Է հրապարակել ի պաշտպանություն «Գալակտիկայի պահապանները» եւ «Գալակտիկայի պահապանները: Մաս 2» ֆիլմերի ռեժիսոր Ջեյմս Գանի, որն ստորագրվել Է կինոնկարի դերասանական կազմի կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք լիովին աջակցում ենք Ջեյմս Գանին: Մենք բոլորս ցնցված Էինք անցած շաբաթ նրա հեռացմամբ եւ մեկնաբանությունց առաջ միտումնավոր 10 օր սպասել ենք, որպեսզի մտածենք, աղոթենք, ամեն ինչ լսենք ու քննարկենք»,-ասված Է նամակում, որն ստորագրել են Փրաթը, Բրեդլի Քուփերը, Զոյ Սալդանան, Վին Դիզելը, Դեյվ Բատիստան եւ դերասնական կազմի մյուս անդամները:

«Մենք ոգեւորված Էինք երկրպագուների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների աջակցությունից, որոնք ցանկանում են, որ Ջեյմսը վերադառնա որպես ֆիլմի երրորդ մասի ռեժիսոր»,-նշվում Է տեքստում:

Walt Disney Company-ն Գանի հետ համագործակցությունը դադարեցրել Է հուլիսի 20-ին՝ նրան հեռացնելով «Գալակտիկայի պահապանների» երրորդ մասի վրա աշխատանքից: Պատճառը դարձել են Twitter-ում Գանի արած անտակտ մեկնաբանությունները մանկապղծության, Հոլոքոստի, սեռական բռնության եւ ՄԻԱՎ-ի թեմաներով, որոնք նա զետեղել Էր 2008-2011 թվականներին: Գանը ներողություն Է խնդրել եւ ջնջել իր հին հրապարակումներից շատերը: Հուլիսի 30-ի դրությամբ ավելի քան 300 հազար մարդ change.org պորտալում հանրագիր Է ստորագրել Է «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի ռեժիսորին աշխատանքի վերադարձնելու օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: