«Դիլիջանյան ամառ-2018» երաժշտական հանրապետական փառատոնին, որն անցկացվել է Տավուշի մարզում, մասնակցել են ութ տասնյակ պարի խմբեր Հայաստանի մարզերից ու Երևանից: «Արմենպրես»ի հաղորդմամբ` փառատոնն իրականացրել է «Մինորա» մշակութային կենտրոնը:

«Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան) նշել է, որ փառատոնի մասնակիցներն արժանացել են պատվոգրերի, իսկ պարային խմբերի 80 ղեկավարները ստացել են հուշանվերներ:

Ռեյը շեշտել է, որ կենտրոնն ակտիվ ծրագրեր է իրականացնում ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի մարզերում: Մասնավորապես, շատ կարճ ժամանակահատվածում փառատոներ են կազմակերպվել Ծաղկաձորում, Սևանում, այդպիսով հնարավորություն տալով մարզաբնակ հանդիսատեսին հաղորդակից դառնալու մշակութային կյանքին:

Բոլոր փառատոներն անցել են բարձր մակարդակով և արժանացել հանդիսատեսի ջերմ արձագանքին:

«Մինորա» մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2002 թվականինԿենտրոնըհամագործակցում է հանրապետության մի շարք գեղագիտական կենտրոններիարվեստի ևերաժշտական դպրոցներիերգի և պարային համույթներիինչպես նաև մի շարք մշակութայինկրթօջախներիտարբեր ստեղծագործական խմբերի և անհատների հետԿազմակերպում ևիրականացնում է տարբեր նախագծերհամերգներ: «Մինորա»-ն համագործակցում է ԱՊՀ ևեվրոպական մի շարք երկրների հետհանդես է գալիս համատեղ նախաձեռնություններով ևփառատոներովՄշակութային կենտրոնը հիմնադրվել է հայ մշակույթը տարածելուզարգացնելու և շնորհաշատ երիտասարդներին հայտնաբերելուաջակցելու նպատակով: