Հայաստանի պատմության թանգարանում թավշյա հեղափոխության ցուցասրահը գործելու է ժամանակավոր՝ 1-2 ամիս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը:

«Ցուցասրահը կգործի մեկ կամ երկու ամիս՝ կախված այցելուների քանակից: Այս փուլում մեծ է  Սփյուռքի, նաև այլազգիների հետաքրրությունը Հայաստանի նկատմամբ՝ կապված թավշյա հեղափոխության ընթացքում տեղի ունեցած իրադարձություններով: Այս հանգամանքով է պայմանավորված նման ցուցասրահի գործելը»,-նշեց նախարարը:

Մակունցի խոսքով՝ թավշյա հեղափոխության ցուցասրահի գաղափարն է՝ ունենալ ժամանակավոր օղակ, որը մարդկանց հաղորդակից կդարձնի այդ օրերին տեղի ունեցած իրադարձություններին: