Առաջին տեղում Սինգապուրն է։ Առաջատարների թվում են Շվեդիան, Դանիան, Նորվեգիան, Ռումինիան, Բելգիան ևս ևս մի քանի եվրոպական երկիր։  Հետազոտողները նշել են, որ 2018-ին աշխարհում համացանցի արագությունն ավելացել է 23 տոկոսով՝ տվյալ ցուցանիշը գերազանց արդյունք անվանելով։ Նման եզրակացությունների հանգելու համար գիտափորձի հեղինակները 12 ամիս 200 պետության և տարածաշրջանի համացանց են փորձարկել։