ԱԺ «Ծառուկյան» խմբակցության  պատգամավոր Վահան Կարապետյանը հայտարարություն է տարածել, որով հայտնում է իր` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին: Միևնույն ժամանակ հայտարարությունում չի մանրամասնվում կուսակցությունից դուրս գալու պատճառների մասին, սակայն նշվում է, որ Վահան Կարապետյանը կշարունակի պատգամավորական աշխատանքը  և վայր չի դնի մանդատը: