1in.am-ը փոխանցում է.

Երրորդ մասում գյուղմթերքն ավելի էժան է վաճառվում, քան քաղաքի այլ հատվածներում, նման երզակացություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շրջելով Երրորդ մասի խանութներում: Ավելի վաղ նա շրջել էր Գումի շուկայում և եզրակացրել, որ գյուղմթերքի գները թանկացել են:

«Քանի որ վերջին երկու ժամվա ընթաքցում գյուղմթերքի գների թանկացման հարցն էի քննարկում տարբեր պաշտոնյաների հետ, և կարծիք էր հնչում, որ Գումի շուկայում գները կարող են սովորականից մի փոքր բարձր լինել, որոշեցի նաև գալ Երրորդ մաս՝ այստեղ տեսնելու, թե գյուղմթերքի գների հետ ինչ է կատարվում», – ասաց վարչապետը: Շրջայցի արդյունքում նա եզրակացրեց, որ փաստորեն երրորդ մասում գնային ընտրությունն ավելի մեծ է, լոլիկն ու վարունգն ավելի էժան են վաճառվում, քան Գումի շուկայում: Իսկ կարմիր բիբարի գներից վարչապետը դժգոհ մնաց: «Կարմիր բիբարը փակելու համար թանկ է»,- արձանագրեց նա: «Փաստորեն ինչ-որ առումով ճիշտ էր, որ Երրորդ մասում գնային իրավիճակն ավելի լավն է, մնում է վերլուծել»,- հավելեց Փաշինյանը։

Պարզվեց, որ Երրորդ մասում իսկապես լոլիկի, վարունգի, ձմերուկի եւ մի շարք այլ գյուղմթերքի գները էականորեն ցածր են, չնայած՝ էժան չես համարի:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, 27 August 2018