Հարգելի պարոն վարչապետ,

ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ միջկառավարական համատեղ ակտիվ աշխատանքը կնպաստի Հայաստանի ու Մոլդովայի միջև փոխգործակցության հետագա ամրապնդմանը և նպաստավոր պայմաններ կստեղծի առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար ոլորտներում նոր հեռանկարային նախաձեռնություններ սկսելու, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրի զարգացման համար: